«Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում»
քարոզարշավը մեկնարկել էր այս տարվա փետրվարից WomenNet.am կայքի նախաձեռնությամբ և
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Քարոզարշավի շրջանակում պատմել ենք այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում:

Մենք նորարարություն ենք դիտարկել ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք հանրային կարևորության որևէ խնդիր լուծելու, իրական փոփոխություններ բերելու, համայնքին կամ շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն:

Քարոզարշավի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ.
Կին նորարարներ-2021․
Լավագույն 10 պատմությունները
Ներկայացնում ենք «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավի մեկնարկից առ այսօր բացահայտված և հրապարակված ավելի քան 50 պատմություններից ամենաընթերցված 10-ը, որոնք պատմում են տարբեր ոլորտներում կանանց ուշագրավ նախաձեռնությունների մասին:

Արաքս Մադոյան.

«10 միլիոն»-ը՝ միասնականության կոչ և հզորացման գրավական

Հայկական արտադրանքը աշխարհին պատշաճ ներկայացնելու գաղափարն իր շուրջը միավորեց երիտասարդ մասնագետներ Արաքս Մադոյանին և Սաթենիկ Մկրտչյանին։ Նրանց համատեղ ծրագիրը հավակնում է դառնալ հայաստանյան բիզնեսի դեսպանը ողջ աշխարհում։ «10 միլիոն» նախագծի մասին զրուցել ենք համահիմնադիր Արաքս Մադոյանի հետ։

Հռիփսիմե Մկրտչյան.

Լավ գաղափարներով պետք է կիսվել լավ ընկերների հետ, այլապես դրանք այդ հրաշալի տիտղոսը երբեք չեն ձեռք բերի

Հռիփսիմե Մկրտչյանը ֆիզիկոս է։ Այս պահին աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես հետազոտող։ Չնայած երիտասարդ տարիքին՝ տպագրված գիտական աշխատանքներ ունի բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում, բազմաթիվ հոդվածների հեղինակ ու համահեղինակ է, նաև գրախոս։ Որպես գիտնական ուսումնասիրում է ամպրոպային ամպերի էլեկտրական կառուցվածքը։ Բացի գիտությունից, Հռիփսիմեն մշտապես զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ հանդես գալով նորարարական նախաձեռնություններով։
Ավելին․․․

SAFE YOU. նորարար տեխնոլոգիաները՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Անցյալ տարի, երբ ողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ընտանեկան բռնության դեպքերի աճ արձանագրվեց, դրա դեմ պայքարին ուղղված նոր գաղափարների փնտրտուք սկսվեց: Հայաստանն անմասն չմնաց այդ գործընթացից․ արդյունքում մի խումբ երիտասարդ կանայք ստեղծեցին նորարարական SAFE YOU բջջային հավելվածը՝ դրանով իրենց լուման ներդրելով կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Ընդ որում՝ այդ ներդրումն այնքան նշանակալի է ու հաջողված, որ այսօր պահանջված է աշխարհի շատ երկրների կողմից:

Գիտությունը հանուն անվտանգության ու զարգացման

Հայաստանյան ավելի քան 700 ընկերություններ միավորվել են «Գիտուժ» նախաձեռնության շուրջ՝ գիտության ոլորտում իրավիճակը շտկելու առաջարկություններ և պահանջներ ներկայացնելով կառավարությանը։ Նախաձեռնության ակտիվ մասնակիցներ` Հասմիկ Մարտիրոսյանը, Սվետա Ջաղացպանյանը, Նարե Գևորգյանը և Լիանա Ավետյանը համոզված են, որ COVID 19 համավարակի և պատերազմի հետևանքների պատճառով ճգնաժամային իրավիճակում հայտնված Հայաստանի համար փրկօղակ կարող է լինել գիտության զարգացումը...
Ավելին․․․

Հելեն Առաքելյան.

Գույնզգույն թիթեռներով վիրավոր զինվորներին բուժող կինը

Արցախյան պատերազմի հետևանքները մեղմելու, վիրավոր զինծառայողներին ինչ-որ բանով օգնելու մղումը Հայաստան բերեցին Հելեն Առաքելյանին։ Չնայած առողջական խնդիրներին, բժշկի հորդորներին, 1995-ից ամերիկյան Լոս Անջելես քաղաքում ընտանիքի հետ բնակություն հաստատած տիկինը թողել է դպրոցում անգլերենի ուսուցչի աշխատանքը, որդիներին, մեկամյա թոռնիկին, սեփական միջոցներով ու գաղափարներով եկել Երևան։

Կարինե Մուրադյան.

Ինչ-որ պահից հասկացանք, որ մեր ցավը մի փոքր կմեղմվի, եթե միավորվենք

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում գործում է «Հավերժ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով որդեկորույս մայրերին՝ ուժ տալ իրենց հաղթահարելու կյանքի դժվարին փուլը և մեղմացնելու կորուստների անտանելի ցավը...
Ավելին․․․

Թերեզա Թումանյան. Ստարտափների արքայադուստրը

17-ամյա Թերեզա Թումանյանը  զգալի հաջողությունների է հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի շնորհիվ: Ծնվել և մեծացել է Աշտարակ քաղաքում, հաճախել տեղի ավագ դպրոց, որն ավարտել է գերազանց գնահատականներով: Ներկայումս Հայ-ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, սովորում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետում:

Սարինե Հայրիյան.

Ոչինչ չի կարող խանգարել ինձ գնալ իմ տուն՝ Արցախ

Դեռ 2019 թվականի նոյեմբերին արցախյան շուկա մուտք գործեց Sarin’s անունով նոր ապրանքանիշը։ Արցախյան բարբառն ու կոլորիտը ներկայացնող կտորե պայուսակները կարճ ժամանակում սիրված ու պահանջված դարձան նաև հանրապետության սահմաններից դուրս՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգներ։ Արցախցի Սարինե Հայրիյանը պատմել է բիզնեսի հիմնման, Սղնախում թողած մանկության, ինչպես նաև պատերազմից հետո ծագած նոր գաղափարների ու անձնական երազանքի մասին...
Ավելին․․․

Անահիտ Էվոյան․

Ինչպե՞ս մաքրությունը բերել ինստիտուցիոնալ դաշտ

Փոխել գործունեության ոլորտն ու ամեն ինչ սկսել զրոյից… Լրագրությունից և PR-ից՝ դեպի բիզնես, տեքստերից և ստեղծարարությունից՝ դեպի թվեր և հաշվարկներ… Այս որոշումը հատկապես դժվար է տրվում նրանց, ովքեր հաջողել են մասնագիտության մեջ, ունեն սիրելի աշխատանք, իսկ, երբ այս ամենին գումարվում է նաև նորաստեղծ ընտանիքի կնոջ և երիտասարդ մոր պարտականությունները, խնդիրն ավելի է բարդանում։ Բայց ոչ Անահիտ Էվոյանի համար, ով 35–ում որոշեց հիմնովին փոխել իր և, ինչու ոչ, ուրիշների կյանքը՝ փորձելով լուծել աշխատող կանանց համար ամենաթանկ ռեսուրսի՝ ժամանակի խնդիրը...

Անուշ Մալինցյան.

Մենք ապրում ենք Սյունիքում ու որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ

Ողջ աշխարհում ամենամեծ տնտեսական հարվածը համավարակից ստացել է տուրիստական բիզնեսը: Առավել ևս Հայաստանում, որտեղ համավարակին գումարվեց պատերազմը: Սակայն Գորիսի «Եղևնուտ» հյուրանոցի մարքեթինգի գծով մենեջեր Անուշ Մալինցյանն իրենց ընտանեկան բիզնեսը նորովի զարգացնելու գաղափարից հետ չի կանգնում, թեև Սյունիքն այսօր թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների էպիկենտրոնում է հայտնվել, և կարևորագույն խնդիրն այստեղ անվտանգության ապահովումն է։
Ավելին․․․
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Լուսանկարները՝ WomenNet.am-ի
Հրապարակվել է 2021 թ․–ին։
Made on
Tilda